Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍԵՐԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Հիմք  ընդունելով   զբաղվածության  աջակցության   Արարատի  մարզային   հանձնաժողովի  05.06.2019թ. –ի  թիվ 4  որոշումը, համաձայն  որի միակողմանի  լուծվել  է  29.05.2019թ.-ի   քաղաքային  համայնքի  և  զբաղվածության  տարածքային  մարզային  կենտրոնի   միջև  կնքված   «Վարձատրվող  հասարակական   աշխատանքներ»  ծրագրի  իրականացման  վերաբերյալ   թիվ 76  պայմանագիրը  և  նկատի  ունենալով                                                                                                                                                              

ա/ համայնքում  մինչև  տարեվերջ   միջոցառումների  կազմակերպման և անցկացման նպատակով  լրացուցիչ  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                                                                                                               

բ/ բազմաբնակարան  շենքերի  ջրհորդանների  ընթացիկ  նորոգման   աշխատանքների  համար  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                                                                                                                                       

գ/ պահուստային  ֆոնդի  լրացուցիչ  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                                                   

դ/ Արարատի  թիվ 2 մանկապարտեզի  ցանկապատի  վերակառուցման   համար  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                                                                                                                                                                   

ե/ համայնքապետարանի  ծառայողական  մեքենայի  ընթացիկ  վերանորոգման, վարչական  սարքավորումների   ձեռքբերման  նպատակով  լրացուցիչ  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,     

զ/ համայնքապետարանի  շենքի  միջանցքում  նստարաններ   տեղադրելու,  համակարգչային  էկրաններ  և  այլ  սարքավորումներ  ձեռք  բերելու  համար  լրացուցիչ   ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                                                                                                                                                                 

 է/ սոցիալապես  անապահով  ընտանիքներին  օգնություն  տրամադրելու  համար լրացուցիչ  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,           ՝          

 ը/  2019թ.-ի  օգոստոս  ամսին  համահայկական  խաղերին  Արարատ  քաղաքի    պատվիրակության  մասնակցությունն  ապահովելու   նպատակով    ¥սպորտային  համազգեստի, տրանսպորտային  միջոցի  և  սննդի   ձեռքբերման¤  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,     

 թ/ Արարատ  քաղաքի  գլխավոր  և  երկրորդական  համարվող  փողոցներում  գծանշման  աշխատանքներ  կատարելու  համար   անհրաժեշտ  ֆինանսավորումը,                                                        

ժ/  «Արարատ  քաղաքի  թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  էլեկտրաէներգիայի   վճարի  համար  լրացուցիչ 700,0 հազ. դրամի  լրացուցիչ  ֆինանսավորման  անհրաժեշտությունը,                               

ուստի  ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի     18-րդ հոդվածի   5-րդ,  38-րդ  հոդվածի  1-ին կետի 1-ին ենթակետի  պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով

             

          ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

          ՈՐՈՇՈւՄԷ` 

 Հաստատել    Արարատ  քաղաքային  համայնքի  2019թ.-ի  բյուջեի  եկամտային  և  ծախսային    մասերի        հոդվածների  հետևյալ փոփոխությունները

1.      Պակասեցնել  համայնքի  2019թ.  բյուջեի  եկամուտները  1500,0 հազ.դրամ՝ սահմանելով  համայնքի  բյուջեի  ընդհանուր  եկամուտները  627160,872.1 հազ. դրամ: Նույն  թվում՝  պակասեցնել  համայնքի  բյուջեի  եկամուտները  «Օրենքով  և  այլ  իրավական  ակտերով  սահմանված»  մասով  1500,0 հազ. դրամ՝  սահմանելով  վերջինիս  եկամուտների  պլանը  220,0 հազ. դրամ:

2.      Պակասեցնել  0661.51  «Բնակարանային  շինարարություն  և  կոմունալ  ծառայություններ»  ծրագրի    4111 «Աշխատավարձ»  հոդվածը  1500,0 հազ.դրամ՝  սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  102778,0 հազ.դրամ, իսկ  ծրագրի  ծախսային  պլանը  սահմանել  135812,0 հազ. դրամ: Սահմանել  համայնքի   2019թ.-ի  բյուջեի  ընդհանուր  ծախսային  պլանը  627,160,872.1 հազ. դրամ:

3.      Ավելացնել  համայնքի  2019թ.-ի  բյուջեի  ընդհանուր  եկամուտները  7000,0 հազ.դրամ՝  սահմանելով  վերջինս  ընդհանոուր  եկամուտների  պլանը   634160,872.1 հազ. դրամ:         

Նույն   թվում   ավելացնել.

ա/ գույքահարկ  ֆիզակական     անձանցից  եկամուտները  1900,0 հազ. դրամով՝ սահմանելով   վերջինիս  եկամուտների  պլանը  39900,0 հազ. դրամ,     

բ/  գույքահարկ  իրավաբանական  անձանցից  եկամուտները  5100,0 հազ. դրամ՝  սահմանելով  վերջինիս  եկամուտների  պլանը  18100,0 հազ. դրամ:

4.      Ավելացնել   1071.54    «Սոցիալապես  անապահով  ընտանիքներին  աջակցություն»  ծրագրի 4729  «Այլ  նպաստներ  բյուջեից» հոդվածը  500,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը   2000,0 հազ. դրամ: Սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  3000,0 հազ. դրամ:                                                                                                                                                                                                  

5.      Ավելացնել  0851.55  «Հանգիստ, մշակույթ  և  կրոն»  ծրագրի    4239 «Ընդհանուր  բնույթի  ծառայություններ»  հոդվածը  1500,0 հազ. դրամ՝ սահմանելով   վերջինիս  ծախսային պլանը   3500,0 հազ. դրամ, իսկ  ծրագրի  ծախսային   պլանը  սահմանել  3900,0 հազ. դրամ:

6.      Ավելացնել  0661.51  « Բնակարանային  շինարարություն  և  կոմունալ  ծառայություններ»  ծրագրի  4251  «Շենքերի  և  շինությունների  ընթացիկ  նորոգում»  հոդվածը   300,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  5900,0 հազ. դրամ: Սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  136,112.0 հազ. դրամ:

7.      Ավելացնել  0911.51 «Նախադպրոցական  կրթություն»  ծրագրի  4639  «Ընթացիկ  դրամաշնորհներ» հոդվածը  1700,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  167,640.200 հազ. դրամ:  Նույն թվում.                                                                                                                                                                                    

ա/ ավելացնել  «Արարատ  քաղաքի  Մովսես  Գորգիսյանի  անվան  թիվ 2 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի դրամաշնորհի  գումարը  1000,0 դրամ: Սահմանել  նրա  պայմանագրային  դրամաշնորհի  գումարը  48708,0 հազ. դրամ,                                                                                                                                                                            

բ/ ավելացնել  «Արարատ  քաղաքի   թիվ 4 մանկապարտեզ»  ՀՈԱԿ-ի դրամաշնորհի  գումարը  700,0հազ. դրամ: Սահմանել  նրա  պայմանագրային  դրամաշնորհի  գումարը  38960,2  հազ. դրամ,                                

8.  Ավելացնել  0811.51 «Սպորտային  միջոցառումներ»  ծրագրի.                                                                                                                                                                                                           

ա/  4239   «Ընդհանուր  բնույթի  ծառայություններ»  հոդվածը  1150,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս  ծախսային  պլանը  1250,0 հազ. դրամ,                                                                                                                             

 բ/  4261  «Գրասենյակային  նյութեր  և  ծառայություններ»  հոդվածը  350,0  հազ. դրամ, սահմանելով վերջինիս  ծախսային  պլանը  350,0 հազ. դրամ: Սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  1930,0 հազ. դրամ:

9.      Ավելացնել  1112.51 «Համայնքի  պահուստային  ֆոնդեր»  ծրագրի.  4891    «Պահուստային  ֆոնդեր»  հոդվածը 1000,0 հազ. դրամ: Սահմանել  համայնքի  բյուջեի  պահուստային  ֆոնդը  4607,2 հազ. դրամ:

10.   Ավելացնել  0111.51 «Կառավարման  ապարատի  պահպանում»  ծրագրի     4252   «Մեքենաների  և  սարքավորումների  ընթացիկ  նորոգում  և  պահպանում»  հոդվածը  500,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  1800,0 հազ. դրամ;  Սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  84232,0 հազ. դրամ:  Սահմանել   համայնքի  բյուջեի  ծախսային  պլանը  634160,872.1 հազ. դրամ:

11.  Պակասեցնել  0451.51   «Ճանապարհային  տրանսպորտ»  ծրագրի  5113  « Շենքերի և շինությունների կապիտալ  վերանորոգում»  հոդվածը  2400 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  40664,972.2 հազ. դրամ,  սահմանելով  ծրագրի  ծախսային  պլանը  42164,972.1 հազ. դրամ:

12.  Ավելացնել   0451.59  «Փողոցների  պահպանում  և  շահագործում»  ծրագրի

 ա/  5113   « Շենքերի և շինությունների կապիտալ  վերանորոգում»  հոդվածը  1500,0  հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը  1500,0 հազ. դրամ,     

  բ/  5134 «Նախագծանախահաշվային  փաստաթղթերի  կազմում»   հոդվածը  100,0 հազ. դրամ, սահմանելով  վրջինիս  ծախսային  պլանը  100,0 հազ. դրամ:   Ծրագրի  ծախսային  պլանը  սահմանել  2500,0 հազ. դրամ:

13.  Ավելացնել 0111.51   «Կառավարման  ապարատի  պահպանման»   ծրագրի   5122 «Վարչական  սարքավորումներ »   հոդվածը  800,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս  ծախսային  պլանը 

2000,0 հազ. դրամ, սահմանել  ծրագրի  ծախսային  պլանը  85032,0 հազ. դրամ:

14.  Համայնքի  ղեկավարին՝    կազմել նոր   նախահաշիվներ  և  ժամանակացույցեր

 
Կողմ (6)Դեմ (2)Ձեռնպահ (1)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner