Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 12
 

ՆԱԽԱԳԻԾ 12


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՍԵՆՅԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                     Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  21-րդ  և  35-րդ  հոդվածի  16-րդ  կետերի  դրույթներով  և  հիմք  ընդունելով  քաղաքացի   Կարեն Ալբերտի Կարապետյանի դիմումը՝ իրեն  սենյակ  հատկացնելու  մասին,  ինչպես  նաև  հաշվի  առնելով, որ  քաղաքացին   իր  մոր, կնոջ և երկու  անչափահաս երեխաների հետ բնակվում է Խանջյան փողոց 56 շենք հասցեում գտնվող հանրակացարանի մեկ սենյակում, կենցաղային ծանր պայմաններում

                                                                    ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ք. Արարատ, Խանջյան  փողոց 56 շենք  հասցեում  գտնվող  հանրակացարանի  3-րդ հարկում  գտնվող, 14,0 քմ մակերեսով, թիվ 51  ազատ  սենյակը  հատկացնել  քաղաքացի  Կարեն Ալբերտի Կարապետյանի ընտանիքին՝ իրեն, կնոջը և երկու երեխաներին՝ օգտագործման  իրավունքով, առանց  վարձավճարի, 2 տարի ժամկետով:

2.      Անշարժ  գույքի  պահպանման, շահագործման  և  վերանորոգման  բոլոր   պարտականությունները  դնել  օգտագործողի  վրա:

3.      Օգտագործման  ժամկետն  ավարտվելու  կամ  վաղաժամկետ  դադարելու  դեպքում, ոչ ուշ քան  երկու  շաբաթ  առաջ  քաղաքացին  համայնքի  ղեկավարին  պարտավոր  է  տեղեկացնել  սենյակի  նախատեսվող  ազատման  մասին և սենյակը  բարեկարգ  վիճակում  հանձնել  սեփականատիրոջը՝ բացառությամբ  բաժանելի  բարելավումների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner