Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 47-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2018 թվականի N 47-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019թ. ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Արարատ  քաղաքում  աղբահանության   և  սանմաքրման հետ  կապված  հարցերը  կարգավորվում  են  <<Աղբահանության  և  սանիտարական  մաքրման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքով,  իսկ  շենքերի  սպասարկման  հարցերը  կարգավորվում  են  <<Բազմաբնակարան շենքերի  կառավարման  մասին>>   Հայաստանի  Հանրապետության  օրենքի  տեղական  ինքնակառավարման  մարմիններին  վերաբերող  մասով: <<Աղբահանության  և  սանմաքրման>> մասինՀՀօրենքովսահմանված  է  աղբահանության  վճարի դրույքաչափերը, վճարողների  իրավունքներն  ու  պարտականությունները, վճարման  կարգը, պատասխանատվությունը  չվճարելու,  ինչպես  նաև  այդ  ուղղությամբ   տեղական  ինքնակառավարման  մարմիններիիրավունքներն  ու  պարտականությունները:      
 

Օրենքը  սահմանում  է,  որ  աղբահանությունը  վճարովի  է: Աղբահանության  վճարը  համայնքի  ավագանու  կողմից  սահմանված  չափով  համայնքի  բյուջե  գանձվող  պարտադիր  գանձույթ  է,   իսկ  սանիտարական  մաքրման  աշխատանքները  իրականացվում  են  համայնքային  բյուջեի  հաշվին:
  Աղբահանության  վճարողներ  են  համարվում  բնակելի  շինության  սեփականատերեր  համարվող   կամ  որևէ  այլ  իրավունքով  այդ  գույքը  տիրապետող  ֆիզիկական  և  իրավաբանական  անձինք,  հիմնարկները,  պետական  և  տեղական  ինքնակառավարման  մարմինները,  գույքի  վարձակալները:
Աղբահանության  վճարի  չափը  օրենքով  սահմանված  է`
կենցաղային  աղբի  համար  յուրաքանչյուր  բնակչի  համար  առավելագույնը  400  դրամ  կամ  ըստ  բնակելի  շինության   բնակարանի  ընդհանուր  մակերեսի  մեկ  քառակուսի  մետրի  համար  առավելագույնը  25  դրամ:    Սահմանված  են  նաև  ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  տեղափոխման  դրույքաչափերը:                                       Առաջնորդվելով  նշված  օրենքների  պահանջներով  համայնքի  ավագանին  պետք  է  սահմանի  աղբահանության  վճարների  չափը:  Ավագանին  <<Բազմաբնակարան  շենքների  կառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքին  համապատասխան  պետք  է սահմանի նաև    բազմաբնակարան  շենքերի  սպասարկման  վճարի  չափը,  որը  պետք  է  վճարի  բազմաբնակարան  շենքի  ընդհանուր  բաժնային  սեփականության  տերը`  իր  բաժնին  համաչափորեն մասնակցելով պարտադիր  նորմերի  պահանջների  կատարմանն  ուղղված    ծախսերին`  հակահրդեհային, սանիտարական, քաղաքաշինական, կոմունալսպասարկման  ներշենքայինկոմունիկացիաներումառաջացած  վթարների  վերացմանը, վնասված  տանիքների  նորոգման  համար  ասբոսալիկների  հատկացմանը, շքամուտքերիդռների  լուսամուտների  հետ   կապված   հարցերի      կարգավորմանը: 

 
Առաջնորդվելով  նշված  օրենքների  պահանջներով  համայնքի  ավագանու  քննարկմանն  են  ներկայացվում  հետևյալ   առաջարկությունները`

 1. 2019թ.–ին  յուրաքանչյուրբնակչի  համար  կենցաղային  աղբի  աղբահանության  համար  սահմանել  ամսական 190 դրամ:

 2. Ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  համար  ըստ  ծավալի  1խմաղբի  համար  սահմանել  3000 դրամ, ըստ  զանգվածի  1տ  աղբի   համար  սահմանել  5000  դրամ:                                                                                  

3. Բազմաբնակարան  բնակելի  շինության  պարտադիր  նորմերի  կատարումը  ապահովելու  նպատակով  շինության նկատմաբ  սեփականության  իրավունք  ունեցող անձանց զբաղեցրած  ընդհանուր  մակերեսի յուրաքանչյուր քառակուսի  մետրի  համար ամսեկան   սահմանել  10/տասը/    դրամ:                                                                                                                                                                   

Ղեկավարվելով <<Բազմաբնակարան  շենքերի  կառավարման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  <<Աղբահանության   և  սանիտարական  մաքրման  մասին>>  Հայաստանի  Հանրապետության    օրենքի  14-րդ  հոդվածի  1-ին  կետի,  <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>   Հայաստանի  Հանրապետության  օրենքի    18-րդ  հոդվածի  18-րդ, 19-րդ  և 20-րդ  կետերի, 38-րդ հոդվածի 2-րդ կետի  պահանջներով,  ինչպես  նաև    համայնքի  ավագանու  Կանոնակարգով.    

ԱՐԱՐԱՏԻ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈւՄԷ` 

1. Արարատ  քաղաքում  հաշվառում  ունեցող  և  /կամ/  բնակվող  յուրաքանչյուր  բնակչի  համար  կենցաղային  աղբահանության  վճարի  չափը  2019թ.-ի  համար  սահմանել  ամսական  180 /մեկ  հարյուր  ութսուն/ դրամ:

2. Ոչ  կենցաղային  և  խոշոր  եզրաչափի  աղբի  համար 

  ա/  ըստ  ծավալի`  մեկ  խորանարդ   մետր  աղբի  համար  սահմանել  3000 /երեք հազար/   դրամ

  բ/   ըստ  զանգվածի`  մեկ  տոննաաղբի  համարսահմանել   5000 /հինգ հազար/  դրամ

 

3. 2019թ.-ի  համար  <<Արարատ  քաղաքի  կոմունալ  ծառայություն>>  ԲՀ-ի  կողմից  բազմաբնակարան   բնակելի  շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման  պարտադիր  նորմերի  կատարումը ապահովելու  նպատակով  սահմանել  ամսական  7 /յոթ/  դրամ  վճար`  շինության  նկատմամբ  սեփականության  իրավունք  ունեցող անձանց  զբաղեցրած  ընդհանուր  մակերեսի յուրաքանչյուր քառակուսի  մետրի  համար: 

                  
4. Համայնքի  ղեկավարին`  աշխատակազմի  համապատասխան  մասնագետների  միջոցով     մշակել   բնակիչների   ու  իրավաբանական  անձանց  հետ  կնքվելիք   2019թ.  պայմանագրի   օրինակելի  ձևը,   հետևել  դրանց  կնքման   գործընթացին  և  այն  գործողության  մեջ  դնել  2019թ.-ի  հունվարի  1-ից:  


Կողմ -7

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -2

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner