Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 511
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2021 թվականի N 511

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Քաղաքացի Ռուդոլֆ Նովլետի Աբրահամյանը /հաշվառված գ. Արարատ Կոմիտասի փողոց 7 հասցեում /հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2021թ. հուլիսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարնում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                          
      «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
26.07.2021թ. դրությամբ 
Ռուդոլֆ Աբրահամյանը ք.Արարատ, Խանջյան 56/1 հասցեում իրեն  սեփականության իրավունքով պատկանող շինության համար  համայնքային  բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով  ունի  771 823 /յոթ հարյուր յոթանասունմեկ հազար  ութ հարյուր քսաներեք / ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝        529 832/ հինգհարյուրքսանիննըհազարութհարյուր  երեսուներկու/ ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  241 991 /երկու հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր  իննսունմեկ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով:                                                                                                                     
      Հարկային  պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված  ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից    ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:                                                                                                  
       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի, «Գույքահարկի   մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ, 3-րդ,
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝     

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Քաղաքացի Ռուդոլֆ Նովլետի  Աբրահամյանից  հօգուտ  Արարատ  քաղաքային  համայնքի բյուջե  գանձել  771 823 /յոթ հարյուր յոթանասունմեկ հազար ութ հարյուր քսաներեք/ ՀՀ  դրամ  վճարմանենթակա  գույքահարկի  գումար, որից    241 991 /երկու  հարյուր քառասունմեկ հազար ինը հարյուր իննսունմեկ/ ՀՀ դրամ որպես պարտավորությունը  չկատարելու  արդյունքում  հաշվարկված   տույժ:          

2.Սույն  որոշումը կարող  է  վարչական  կարգով  բողոքարկվել  Արարատ   քաղաքային  համայնքի   ղեկավարին, դրա  ուժի  մեջ  մտնելու  օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի  Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում:                                                     
3.
Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքումՎարչարարության  հիմունքների և  վարչական վարույթի  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 88-րդ հոդվածով  սահմանված  կարգով  այն  ենթակա է հարկադիր  կատարման՝ Հայաստանի Հանրապետության  ԱՆԴԱՀԿ  ծառայության  միջոցով՝  անբողոքարկելի  դառնալուց  հետո:         
4.
Սույն որոշման կատարման ընթացքի  նկատմամբ  հսկողությունն  իրականացնում է  Արարատ  քաղաքային  համայնքի   ղեկավարը: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner