Հաշվի առնելով Աբովյան 12 և Խանջյան 56 հանրակացարանների շենքերի պատշգամբների անբարվոք և վտանգավոր վիճակը, քաղաքի Կոմիտաս 4 հասցեում գտնվող կանգառի կառուցման, քաղաքի համար նոր նստարանների և կրակմարիչների ձեռքբերման նպատակով, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետերի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
Հաստատել համայնքի 2018թ. բյուջեում կտարված հետևյալ փոփոխությունները.
1) Պակասեցնել՝ համայնքի բյուջեի 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի
ա) 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 1841,2 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 7279,454.3 հազ. դրամ,
բ) 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 450,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 270,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 7549,454.3 հազ. դրամ:
2) Պակասեցնել ՝
2.1) 1112.51 «Համայնքի պահուստային ֆոնդեր» ծրագրի 4891 «Պահուստային ֆոնդեր » հոդվածը 750,0 հազ.դրամ: Սահմանել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը 1445,5ազ. դրամ:
Ընդամենը պակասեցում 3041.2 հազ. դրամ:
1) Ավելացնել՝
1.1) 0661.54 «Բազմաբնակարան շենքերի բարեկարգում» ծրագրի 5113 «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 1300,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 1300,0 հազ. դրամ,
1.2) Նույն ծրագրի 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 30,0 հազ. դրամ:
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 1330,0 հազ. դրամ:
2) Ավելացնել՝
2.1) 0451.59 «Փողոցների պահպանում և շահագործում» ծրագրի 5112 «Շենքերի և շինությունների կառուցում» հոդվածը 518,2 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 518,2 հազ. դրամ,
2.2) Նույն ծրագրի 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 20,0 հազ. դրամ:
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 538,2 հազ. դրամ:
3) Ավելացնել՝
3.1) 0851.55 «Հանգիստՙ մշակույթ և կրոն» ծրագրի 5129 «Այլ մեքենաներ և սարքավորումներ» հոդվածը 423,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 423,0 հազ. դրամ:
Սահմանել ծրագրի ծախսային պլանը 3836,0 հազ. դրամ:
4) Ավելացնել՝
4.1) 0321.55 «Փրկարար ծառայություն» ծրագրի 4269 «Հատուկ նպատակային նյութեր» հոդվածը 750,0 հազ. դրամ:
Սահմանել վերջինիս ծախսային և ծրագրային պլանը 750,0 հազ. դրամ:
Ընդամենը ավելացում՝ 3041.2 հազ. դրամ:
5) Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր: