Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 4


Զեկ. ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԻՑ ՄԻԱՍԻՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ Հ/Կ-ԻՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արարատ  քաղաքային համայնքի  ավագանու  2014թ.-ի  հունվարի  30-ի  որոշմամբ,   «Միասին» ՀՈՒԱՇՊ  հ/կ-ին, որպես  գրասենյակ  անհատույց  օգտագործման  էր  տրամադրվել   համայնքի   սեփականություն   հանդիսացող,  Շահումյան  36  հասցեում  գտնվող  մշակույթի   կենտրոնի  շենքից  44 քմ  տարածք:  Պայմանագիրը  կնքվել  էր  5 /հինգ/  տարի  ժամկետով,  որն  ավարտվել  է  ս/թ   փետրվարի  1-ին:    «Միասին» ՀՈՒԱՇՊ  հ/կ-ի   բնականոն   գործունեությունը  շարունակելու  նպատակով  հ/կ-ի  նախագահ  Տիգրան  Շիրինյանը    դիմել  է  Արարատի համայնքապետարան՝  խնդրանքով, որ  վերը  նշված  տարածքը  ևս  5  տարով  անհատույց   հատկացվի   «Միասին» ՀՈՒԱՇՊ  հ/կ-ին:                                                                                                                    

Ելնելով   վերոգրյալից, ղեկավարվելով   «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ  հոդվածի  20-րդ  կետով  և  համայնքի  ավագանու  կանոնակարգով.  

ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄԷ` 

 

   Արարատ  քաղաքայինհամայնքի  սեփականությունհանդիսացողՇահումյան 36 հասցեումգտնվողմշակույթի  կենտրոնի  շենքից  44 քմտարածք,  որպես  գրասենյակ, պայմանագրով՝ 5 տարի ժամկետով, անհատույց հատկացնել«Միասին»  հաշմանդամություն  ունեցողանձանցշահերիպաշտպանություն       հ/կ-ին:

 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner