Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 424-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մայիսի 2022 թվականի N 424-Ա

ՕՐԻՆԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԿԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Արարատ համայնքի գյուղ Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ 03-015-0116-0008 կադաստրային ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման հողամասի փաստացի մակերեսը կազմում է 0,07148 հա, որից 0,700 հա մակերեսով հողամասը հատկացվել է քաղաքացի Մակիչ Սերյոժայի Հովսեփյանին: Օրինական հողամասին կից առկա է ավել օգտագործվող 0,00148 հա մակերեսով հողամաս, որը նույնպես փաստացի օգտագործվում է նշված անձանց կողմից:                                                                      
        Համայնքի գլխավոր հատակագծով նշված հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, դրա հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, այն ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հանգստյան, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում և այդ հողամասի նկատմամբ փաստացի տիրապետողի անհատույց սեփականության իրավունքի ճանաչումը բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:                                                                                                                
         Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2387-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացու դիմումը, չափագրման  որակավորում ունեցող անձի կողմից տրված հատակագիծը՝ որոշում եմ.

1.Արարատ համայնքի, Արարատ բնակավայրի կադաստրային քարտեզի 03-015-0116-0008 ծածկագիրը կրող բնակելի կառուցապատման 0,700 հա մակերեսով օրինական հատկացված հողամասին կից ավել օգտագործվող 0,00148 հա մակերեսով չկառուցապատված հողամասի նկատմամբ օրենքի ուժով, անհատույց սեփականության իրավունքով ճանաչել քաղաքացի  Մակիչ Սերյոժայի Հովսեփյանի (ծնված 29.05.1961թ.) սեփականության իրավունքը:                                                                                                            2.Հողամասի սահմանները որոշվում են չափագրման որակավորում ունեցող անձի կողմից տրված հողամասի սահմանների իրադրության հատակագծով, որը համարվում է սույն որոշման անբաժանելի մաս:                                                                                                                                                   3.Անշարժ գույքի միավորին` 03-015-0116-0008 ծածկագիրը կրող 0,07148 հա մակերեսով հողամասին, որպես անշարժ գույքի մեկ միավորի, տրամադրել Արարատ համայնք, գ.Արարատ  Տերյան փողոց 26 հասցեն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner