Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 115
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 12
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հունվարի 2020 թվականի N 12

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻՑ ՍԵՆՅԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                     Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության  օրենքի   18-րդ  հոդվածի  21-րդ  և  35-րդ  հոդվածի  16-րդ  կետերի  դրույթներով  և  հիմք  ընդունելով  քաղաքացի   Կարեն Ալբերտի Կարապետյանի դիմումը՝ իրեն  սենյակ  հատկացնելու  մասին,  ինչպես  նաև  հաշվի  առնելով, որ  քաղաքացին   իր  մոր, կնոջ և երկու  անչափահաս երեխաների հետ բնակվում է Խանջյան փողոց 56 շենք հասցեում գտնվող հանրակացարանի մեկ սենյակում, կենցաղային ծանր պայմաններում

                                                   ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

1.      Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ք. Արարատ, Խանջյան  փողոց 56 շենք  հասցեում  գտնվող  հանրակացարանի  3-րդ հարկում  գտնվող, 14,0 քմ մակերեսով, թիվ 51  ազատ  սենյակը  հատկացնել  քաղաքացի  Կարեն Ալբերտի Կարապետյանի ընտանիքին՝ իրեն, կնոջը և երկու երեխաներին՝ օգտագործման  իրավունքով, առանց  վարձավճարի, 2 տարի ժամկետով:

2.      Անշարժ  գույքի  պահպանման, շահագործման  և  վերանորոգման  բոլոր   պարտականությունները  դնել  օգտագործողի  վրա:

3.      Օգտագործման  ժամկետն  ավարտվելու  կամ  վաղաժամկետ  դադարելու  դեպքում, ոչ ուշ քան  երկու  շաբաթ  առաջ  քաղաքացին  համայնքի  ղեկավարին  պարտավոր  է  տեղեկացնել  սենյակի  նախատեսվող  ազատման  մասին և սենյակը  բարեկարգ  վիճակում  հանձնել  սեփականատիրոջը՝ բացառությամբ  բաժանելի  բարելավումների:


Կողմ -9

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳԵՂԱՄՅԱՆ ԳԵՂԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԳՈՀԱՐԻԿ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner