Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 588
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2022 թվականի N 588

ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը  հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ և  հիմք ընդունելով Արարատ համայնք, գ.Արարատ, Եղիազարյան փողոց 2 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր Անահիտ Խաչիկի Օհանյանի դիմումը, ինչպես նաև հաշվի  առնելով, որ կառույցի  պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով  պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառույցը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.         

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Թույլատրել քաղաքացի Անահիտ Խաչիկի Օհանյանին սեփականության  իրավունքով պատկանող, Արարատ համայնք, գյուղ  Արարատ,  Եղյազարյան փողոց  2 հասցեում  գտնվող հողատարածքի վրա /ծածկագիր 03-015-0010-0001/ ինքնակամ կառուցված շինությունների  (բնակելելի տուն՝ 8,80 քմ, զուգարան՝ 2,20 քմ, ավտոտնակ՝ 42,40քմ, և   առևտրի սրահ՝ 16,60 քմ) շինությունների (չափագրման տվյալների  ծածկագիր 2022ASHOHX)  օրինականացումը:

2.Առաջարկել  քաղաքացուն՝  կատարել  վճարներ`  ՀՀ  Կառավարության  2006թ.  մայիսի 18-ի  թիվ 912-Ն  որոշման  II  գլխի 13-րդ և 16-րդ կետով  սահմանված  արժեքների  համաձայն`                                                                                                                               
      

1/ բնակելի տան օրինականացման գին սահմանել՝           8,80 քմ x 1422 դրամ = 12 514դրամ   2/ զուգարանի օրինականացման գին սահմանել՝                  2,20քմ x 854 դրամ = 1879դրամ 3/ավտոտնակի օրինականացման գին սահմանել՝           42,40 քմ x 854 դրամ = 36 210դրամ            4/առևտրի սրահի օրինականացման գին սահմանել՝       16,60 քմ x 2844 դրամ = 47 211դրամ   

 

                                                                                                ընդամենը՝  97 814դրամ 

     

     

                                                                                                                                                                                                                                                               3. Օրինականացման  համար  սահմանված  վճարը  60-օրյա  ժամկետում  չվճարելու  դեպքում   որոշումը  համարվում  է  ուժը  կորցրած:                                                                                       4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման   
օրենքով սահմանված  կարգով: 




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՍԼԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner