Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 362
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2019 թվականի N 362

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Էդուարդ  Արտաշեսի  Աբրահամյանը  /սոց.քարտ   2512820386/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. հունիսի  28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի  30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարանում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                    
      «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
       01.01.2019թ. դրությամբ 
Էդուարդ  Աբրահամյանը  ք.Արարատ Ցեմենտագործներ   13/2 բն.1 հասցեում իրեն  սեփականության իրավունքով պատկանող շինության համար  համայնքային  բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով  ունի  26 093  /քսանվեց  հազար  իննսուներեք/  ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝     16 670  /տասնվեց  հազար վեցհարյուր յոթանասուն/ ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  9 423 /ինը  հազար չորս  հարյուր  քսաներեք/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով:                                                                                                                
      Հարկային  պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված  ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից    ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:                                                                                                  
       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի, «Գույքահարկի   մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ, 3-րդ,
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝     

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Քաղաքացի  Էդուարդ  Արտաշեսի  Աբրահամյանից  հօգուտ  Արարատ   քաղաքային  համայնքի   բյուջե  գանձել  26 093  /քսանվեց  հազար  իննսուներեք/  ՀՀ  դրամ  վճարման  ենթակա  գույքահարկի  գումար, որից  9 423 /ինը  հազար  չորս  հարյուր  քսաներեք/ ՀՀ   դրամ  որպես  պարտավորությունը  չկատարելու  արդյունքում  հաշվարկվածտույժ:        
2.
Սույն  որոշումը  կարող  է  վարչական  կարգով  բողոքարկվել  Արարատ  քաղաքային  համայնքի  ղեկավարինդրա  ուժի  մեջ  մտնելու   օրվանից  երկու ամսվա  ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի   Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա   ժամկետում:                                                     
3.
Սույն որոշման  պահանջները  չկատարելու  դեպքում,  «Վարչարարության  հիմունքների  և վարչական վարույթի  մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքի 88- րդ  հոդվածով  սահմանված     կարգով  այն  ենթակա  է  հարկադիր  կատարման ՝   Հայաստանի  Հանրապետության ԱՆԴԱՀԿ ծառայության  միջոցով՝     անբողոքարկելի  դառնալուց  հետո  եռամսյա  ժամկետում:    
4. 
Սույն որոշման  կատարման  ընթացքի  նկատմամբ  հսկողությունն  իրականացնում է  Արարատ  քաղաքային  համայնքի  ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner