Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 577
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 577

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿՉԻ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 7/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության <<Հողային  օրենսգրքում  լրացումներ  և  փոփոխություններ  կատարելու  մասին>>  04.10.2005թ.  ընդունված  ՀՕ -199-Ն   Հայաստանի Հանրապետության  օրենքի  23-րդ  հոդվածի  8-րդ  կետի պահանջներով,  10.06.2008թ. <<Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>>      ՀՕ -117-Ն  օրենքով  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության  29.12.2005թ. թիվ  2387-Ն որոշմամբ,  հաշվի  առնելով  քաղաքացի  Գևորգ Հակոբի  Դիլանյանի   դիմումը՝  Արարատ  քաղաքի  Սուրբ Ամենափրկիչ  փողոց  տուն  7/1  հասցեում  գտնվող  բնակելի  տան  հողահատկացման  հիմքերը  վերականգնելու  մասին,   ինչպես  նաև  հաշվի  առնելով,  որ  բնակելի  տունը,  դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի Հանրապետության  Հողային  օրենսգրքի  60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում,  այդ  թվում  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին, չի  առաջացնում  սերվիտուտ, իսկ  առկա  շինությունը   կառուցվել  է մինչև  2001 թվականի մայիսի  15-ը  և  հիմք  ընդունելով  անշարժ  գույքի  սեփականության  վկայագիրը  /տրված  քաղաքային  խորհրդի  գործկոմի  26.07.1997թ.   թիվ  282 որոշման  հիման վրա/.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Վերականգնել  Արարատ  քաղաքի  Սուրբ Ամենափրկչի    փողոց տուն  7/1  հասցեում գտնվող,  քաղաքացի Գևորգ Հակոբի  Դիլանյանին   (ծնված 29.02.1968թ.), Մելքոն Հակոբի  Դիլանյանին  (ծնված 02.11.1969թ.),  և Անուշ Հակոբի  Դիլանյանին   (ծնված 05.07.1978թ.) սեփականության իրավունքով  պատկանող բնակելի  տան  /կառուցված 1935թ./ զբաղեցրած  0,00868 հա մակերեսով    հողատարածքի  հողհատկացման   հիմքերը`  համաձայն  կից  հատակագծի:          
 2.  72, 94 քմ  մակերեսով  շինության՝ կառուցված  մինչև  2001թ.  մայիսի  15-ը,  դրա  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  0,00868 հա մակերեսով  հողամասի  նկատմամբ  օրենքի  ուժով  ճանաչել  այդ  գույքը,  որպես  սեփական  գույք  տիրապետող  վերոնշյալ   քաղաքացիների    սեփականության իրավունքը:            
 3. Արարատ  քաղաքի   անշարժ  գույքի   հասցեավորումը   կանոնակարգելու նպատակով  նշված  բնակելի  տանը  և  զբաղեցրած  հողամասին  տրամադրել  հասցե` ք.Արարատ, Սուրբ         Ամենափրկչի   փողոց   տուն  7/1:    
 4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով   սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner