Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 571
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 նոյեմբերի 2019 թվականի N 571

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացի Լյուբով Վիկտորի Առաքելյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելուպարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. նոյեմբերի  07-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀօրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետ իհիմքով Արարատի համայնքապետարանում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                      
«
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
 06.11.2019
թ. դրությամբ Լյուբով Առաքելյանը Արարատի համայնքապետարանի գույքահարկի տեղեկատվական բազայում գրանցված ավտոմեքենայի համար  համայնքային բյուջեինկատմամբ  գույքահարկի մասով  ուներ  740.060 /յոթ  հարյուր   քառասուն հազար  վաթսուն /  ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝     553.896 /հինգ հարյուր հիսուներեք հազար ութ   հարյուր  իննսունվեց / ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  186.164 / մեկ հարյուր ութսունվեց հազար մեկ հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով: 26.11.2019թ.-ի հարուցված վարչական վարույթի լսումների ժամանակ Արարատի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և գանձումների բաժնի կողմից տրամադրվել է տեղեկանք, ըստ որի Լյուբով Առաքելյանը  կատարել է 553.896 /հինգ հարյուր հիսուներեք հազար ութ հարյուր իննսուվեց / ՀՀ դրամի վճարում (ապառք), իսկ հաշվարկված տույժը խոստացել է վճարել մինչև տարեվերջ:                    Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 38-րդ, «Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա/ ենթակետով,  53-րդ, 58-60-րդհոդվածներով՝     

 

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ `

1. Քաղաքացի Լյուբով Առաքելյանի վերաբերյալ 07.11.2019թ. հարուցված վարչական վարույթը կարճել:       
2. Սույն  որոշումը  կարող է վարչական կարգով բողոքարկվել Արարատ քաղաքային համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 /երկու/ ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:                                                     
3. Սույն  որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Արարատ քաղաքային համայնքի ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner