Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 244
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունիսի 2020 թվականի N 244

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով քաղաքացի  Համազասպ  Մնացականի   Վերդյանի  դիմումը   և հաշվի  առնելով, որ Ք. Արարատ,   Խանջյան   փողոց   63/63   հասցեում   գտնվող          /ծածկագիր      03-002-0001-0113/ քաղաքացու   սեփականություն  հանդիսացող   ավտոտնակը   երկար  տարիներ  անավարտ  մնալով խարխլվել էր  ու ենթակա չէր ավարտին  հասցնելուն, համայնքի ղեկավարի 09.06.2020թ. թիվ 04 քանդման թույլտվության համաձայն այն ապամոնտաժվել է, այժմ քաղաքացին խնդրում է փոքր բիզնես կազմակերպելու նպատակով, թույլատրել փոփոխել  հողի  գործառնական  նշանակությունը  և   այնօգտագործե  լհասարակական  կառուցապատման  նպատակով, ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  29.12.2005թ  թիվ  2387-Ն, 29.12.2011թ. թիվ 1920-Ն  որոշումներով, ինչպես   նաև  հաշվի  առնելով,  որ  վերոնշյալ  փոփոխությունը  կատարելը  չի  հանգեցնում  գլխավոր  հատակագծի  հիմնական   նախագծային    լուծումների  փոփոխությունների,   չի  փոփոխվում    գլխավոր    հատակագծով   սահմանված  կառուցապատման   հերթականությունը,  հողամասը   չի  գտնվում   օրենսդրությամբ  սահմանված   քաղաքաշինական   գործունեության  հատուկ  կարգավորման  օբյեկտների  տարածքներում, չի  նախատեսված  բարձր  և  բարձրագույն  ռիսկայնության   և  պետական  բյուջեի  միջոցների  հաշվին   կամ    դրանց    ներգրավմամբ     օբյեկտների    կառուցման    համար.

ՈՐՈՇՈՒՄԵՄ `

1.      Արարատ   քաղաքային  համայնքի   վարչական  տարածքում    գտնվող, 03-002-0001-0113 ծածկագիրը  կրող, քաղաքացի Համազասպ Մնացականի  Վերդյանին  սեփականության   իրավունքով պատկանող 0,00527 հա  մակերոսով  բնակելի   կառուցապատման  հողատարածք  գործառնական  նշանակությունը   փոփոխել   բնակելի  կառուցապատման   հողամասից՝հասարակականի:

2.      Վերոնշյալ  փոփոխությունները  արտացոլել  համայնքի  հողային       հաշվեկշռում:                  

3.  Պարտավորեցնել  քաղաքացուն՝ տարածքում կառուցապատման    աշխատանքները   իրականացնել ՀՀ  օրենսդրությամբ սահմանված  կարգով  և    ՀՀ    քաղաքաշինական     գործող    նորմերի     և    կանոնների   համաձայն:

4.  Սույն  որոշումից  ծագող    իրավունքները  ենթակա  են    պետական  գրանցման    օրենքով    սահմանված    կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner