Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ԿԱՆԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՀՀ Արարատի մարզի   Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը  ստեղծվել  է  Արարատի  քաղաքային  համայնքի  ավագանու  04.12.2007թ-ի  թիվ   9 նիստի  որոշման  համաձայն    «Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ»  բյուջետային  հիմնարկի /գրանցված  ՀՀ պետռեգիստրում 15.01.1997թ., գրանցման  N 130092,  վկայական N B 002187/  վերակազմավորման  միջոցով  վերակազմավորման  արդյունքում  և  հանդիսանում  է   դրա   իրավահաջորդը:                                         25.12.2007թ.-ին  մանկապարտեզի  կանանադրությունում  կատարվել  է  փոփոխություն  և  վերագրանցվել  է պետռեգիստրում,  գրանցման   N 13.210.00932, վկայական N Ա 077656:             
  
Արարատի  քաղաքային  խորհրդի   գործկոմի  1990թ-ի  հուլիսի  3-ի  թիվ  9/4 որոշմամբ  մանկապարտեզն  անվանակոչվել է ազգային  հերոս  Մովսես  Գորգիսյանի  անունով, որը  սակայն  ժամանակին  չի  գրանցվել  և  կանոնադրության  մեջ  փոփոխություն  չի  կատարվել:  Նշված  բացթողումը  վերացնելու   նպատակով,  անհրաժեշտություն  է  առաջացել   փոփոխություն  կատարել   կանոնադրության մեջ:                                                                                                                                                Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  մասին  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  18-րդ հոդվածի    28-րդ  կետով   

ԱՐԱՐԱՏ   ՔԱՂԱՔԱՅԻՆ   ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

                                                                                ՈՐՈՇՈՒՄԷ`           

1. Հաստատել  «ՀՀ Արարատի մարզի   Արարատ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի  նոր 

կանոնադրությունը, որպես   «ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի  Մովսես  Գորգիսյանի  անվան 

թիվ2մանկապարտեզ»ՀՈԱԿ:                                                                                                                                                                                              

2. Հանձնարաարել  մանկապարտեզի  տնօրեն  Լուսինե  Պողոսյանին   համապատասխան

փաստաթղթերը  ներկայացնել  պետռեգիստրի  տարածքային  բաժին կանանադրության

փոփոխությունը  գրանցելու  համար:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԲԱԲԿԵՆ ԲԱԲԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner