Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 361
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2019 թվականի N 361

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Քաղաքացի Հովհաննես Մարտիրոսի  Մարտիրոսյանը    /սոց.քարտ  3708580354/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. հունիսի  28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարանում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                              
      «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
       01.01.2019թ. դրությամբ  
Հովհաննես  Մարտիրոսյանը  ք.Արարատ Շահումյան 37 բն.26 հասցեում իրեն  սեփականության իրավունքով պատկանող շինության համար  համայնքային  բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով  ունի  103 526  /մեկհարյուրերեք  հազարհինգհարյուրքսանվեց/  ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝     68 711  /վաթսունութ  հազար յոթհարյուր տասմեկ/ ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  34 815 /երեսունչորս  հազար ութհարյուրտասնհինգ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով:                                                                                                                
      Հարկային  պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված  ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից    ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:                                                                                                  
       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի, «Գույքահարկի   մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ, 3-րդ,
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝     

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1. Քաղաքացի  Հովհաննես  Մարտիրոսի  Մարտիրոսյանից  հօգուտ  Արարատ    քաղաքային  համայնքի  բյուջե  գանձել  103 526  /մեկ  հարյուր   երեք         հազար  հինգ  հարյուր   քսանվեց/ ՀՀ  դրամ  վճարման  ենթակա      գույքահարկի  գումար, որից  34 815 /երեսունչորս     հազար ութ  հարյուր  տասնհինգ ՀՀ  դրամ  որպես  պարտավորությունը     չկատարելու  արդյունքում  հաշվարկված   տույժ:  
2.
Սույն որոշումը կարող  է  վարչական  կարգով  բողոքարկվել  Արարատ   քաղաքային  համայնքի  ղեկավարին, դրա  ուժի  մեջ մտնելու  օրվանից        2 /երկու  ամսվա  ընթացքում  կամ  դատական կարգով  Հայաստանի   Հանրապետության  վարչական   դատարան՝  երկամսյա   ժամկետում:                                                             
3.
Սույն  որոշման  պահանջները  չկատարելու  դեպքում, «Վարչարարության  հիմունքների  և  վարչական վարույթի  մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 88րդ  հոդվածով  սահմանված  կարգով  այն  ենթակա  է  հարկադիր  կատարման՝  Հայաստանի Հանրապետության ԱՆԴԱՀԿ ծառայության  միջոցով՝   անբողոքարկելի  դառնալուց  հետո  եռամսյա   ժամկետում:    
4.
Սույն որոշման  կատարման  ընթացքի  նկատմամբ  հսկողությունն   իրականացնում  է  Արարատ  քաղաքային  համայնքի  ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner