Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 369
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2018 թվականի N 369

Ք. ԱՐԱՐԱՏ, ՔՈԹԵՋՆԵՐ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ՏՈՒՆ 9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ԴՐԱ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  10.06.2008թ.  <<Իրավունք  հաստատող  փաստաթղթերը  չպահպանված  անհատական  բնակելի  տների  կարգավիճակի  մասին>>  ՀՕ – 117 – Ն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք  ընդունելով  քաղաքացի  Թամարա Կարապետի Վարդանյանի  դիմումը` ք. Արարատ, Քոթեջներ 2-րդ   փողոց   տուն 9 հասցեում  գտնվող   բնակելի տան, օժանդակ շինության, դրանց կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  հողամասի  պետական  գրանցման  համար  անհրաժեշտ  փաստաթղթեր  տրամադրելու  մասին,    ինչպես  նաև  հաշվի  առնելով,  որ  չեն  պահպանվել  սահմանված  կարգով  տրամադրված  քաղաքաշինական  գործունեություն  իրականացնելու  փաստաթղթերը և  հողահատկացման  հիմքերը,   հողատարածքը  չի  գտնվում  Հայաստանի Հանրապետության  հողային  օրենսգրքի  60-րդ հոդվածով  սահմանված  հողամասերի  ցանկում  և  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  գոտիներում,  չի  հակասում  քաղաքաշինական  նորմերին,  չի  առաջացնում  սերվիտուտ պահանջելու իրավունք, իսկ հողատարածքի վրա առկա շինությունը կառուցվել է մինչև   2001 թվականի մայիսի 15-ը:

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.      Ճանաչել  քաղաքացիներ  Ռիտա Ծերունի Խաչատրյանի /ծնված  23.05.1959թ./, Արմեն Նորիկի Խաչատրյանի /ծնված 08.08.1982թ./, Արմինե Նորիկի Խաչատրյանի /ծնված 20.09.1988թ./ և Արման Նարիկի Խաչատրյանի /ծնված 11.08.1996թ./ սեփականության իրավունքը    ք. Արարատ,  Քոթեջներ 2-րդ փողոց տուն  9  հասցեում  գտնվող  բնակելի  տան, օժանդակ շինության  /կառուցված  1989թ-ին/  և դրանց  կառուցման  և  սպասարկման  համար  փաստացի  առկա  0,0400 հա  մակերեսով    սահմանազատված  հողամասի  նկատմամբ`  համաձայն  կից  հատակագծի:

2.      Նշված  բնակելի  տանը  և  հողամասին  տրամադրել  հասցե`  ք. Արարատ  Քոթեջներ 2-րդ փողոց   տուն  9:

3.      Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner