Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին>> թիվ 912-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական օրենսգրքի>> 188 հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ, համաձայն ք. Արարատ Շահումյան փողոց 53 շենք 14/1 հասցեի գրասենյակի համասեփականատեր Գնել Աբրահամյանի դիմումի, ինչպես նաև հիմք ընդունելով ինքնակամ կառուցված շինության տեխնիկական վիճակի մասին դրական եզրակացությունը և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Ք. Արարատ, Շահումյան փողոց 53 շենք, 14/1 գրասենյակ հասցեում գտնվող անշարժ գույքին կից, շենքի ծավալից դուրս ինքնակամ իրականացված 35,23քմ ներքին մակերեսով շինությունը ճանաչել օրինական` Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի ա/ ենթակետով սահմանված արժեքների վճարումով 35,23քմ x 390 դրամ = 13 740դրամ:
2. Շինության 1 պատուհանի ինքնակամ ձևափոխումը համարել օրինական` Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 32-րդ կետի բ/ ենթակետով սահմանված արժեքների վճարման պայմանով` 1 x 1300 դրամ = 1300 դրամ:
3. Օրինական ճանաչված շինության զբաղեցրած հողատարածքը անհատույց փոխանցել շենքի բնակելի և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ բաժնային սեփականության իրավունքով:
4.Սույն որոշման 3-րդ կետով սահմանված վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշման 3-րդ կետը համարել ուժը կորցրած:
5.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: