Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 474
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 դեկտեմբերի 2018 թվականի N 474

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության «Քաղաքացիական  օրենսգրքի»  188-րդ   հոդվածի   պահանջներով, ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային հողամասերում  գտնվող  ինքնակամ  կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի  պետական  գրանցման  կարգը  հաստատելու  մասին>> թիվ     731–Ն  և  ՀայաստանիՀանրապետությանԿառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  կարգը  հաստատելու մասին>> 912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ  Արարատ    քաղաքայինհամայնքի  սեփականություն  հանդիսացող  ՈԿՖ  բանավանթիվ8 շենքի հարակից   մասում  գտնվող, 0,00336 հա  մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման    հողամասում  ինքնակամ  կառուցված  33,6 քմ  ընդհանուր  մակերեսով հասարակական  շինությունը  /անավարտ/ ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցըպահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը, այն  կառուցված  չէ  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային  օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում,  կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ՈԿՖ  բանավան  թիվ  8  շենքի  հարակից  տարածքում  0,00336 հա  մակերեսով բնակավայրերի ընդհանուր   օգտագործման  հողամասում  ինքնակամ  կառուցված  33,6 քմ  մակերեսով  առևտրի  սրահի  /անավարտ/ նկատմամբ  ճանաչել  Արարատ  համայնքի  սեփականության  իրավունքը:

2. Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  առևտրի  սրահը  ճանաչել  օրինական`  համաձայն  սույն  որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով  զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  հողամասի  հատակագծերի: 

3.Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար առանձնաց ված  հողամասի  գործառնական                                     ն շանակությունը համարել փոխված՝  բնակավայրերի  ընդհանուր  օգտագործման  հողերից  հասարակականի:                                                        

 4.Օրինական  ճանաչված  անշարժ  գույքին  33,6  քմ  մակերեսով  առևտրի  սրահին/անավարտ/ և  դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00336 հա  մակերեսով  հողամասին  տրամադրել  հասցե՝  ք.Արարատ,  ՈԿՖբանավան 8/4 շինություն:  

5. 33,6 քմմակերեսով  առևտրիսրահը /անավարտ/   և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00336 հա  մակերեսով  հողատարածքը  գնման  նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին`  Սարգիս  Առաքելյանին:    
6.
ՀայաստանիՀանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման  4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

           ա/ շինության  օտարման  գին  սահմանել   33,60 քմ  x  11 700 դրամ = 393 120 դրամ
          
բ/ հողի     օտարման  գին  սահմանել           33,60 քմ  x    1 242 դրամ =   41 732 դրամ 

                                                                                                          ընդամենը   434 852 դրամ

7. Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ  գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված  վճարները`  ընդամենը 26 000 դրամ

8. Սարգիս  Առաքելյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման  նախապատվության  առաջարկը  չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր  առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Նորոշման  37-րդ  կետով  սահմանված  կարգով:

9. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner