Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 053
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2021 թվականի N 053

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6 ՇԵՆՔԻ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

      Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»  188-րդ   հոդվածի   պահանջներով, ինչպես  նաև  Հայաստանի Հանրապետության  կառավարության  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային հողամասերում  գտնվող  ինքնակամ  կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի  պետական  գրանցման  կարգը  հաստատելու  մասին>> թիվ  731–Ն  և  Հայաստանի Հանրապետության Կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  կարգը  հաստատելու մասին>> 912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ  Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող  0,02311 հա  մակերեսով հասարակական  կառուցապատման    հողամասում  ինքնակամ  կառուցված  135,1 քմ  ընդհանուր  մակերեսով  հասարակական շինությունը  ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցը պահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը, այն  կառուցված  չէ  ՀՀ  <<Հողային  օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում,  կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.    Արարատ  քաղաքային  համայնքի  սեփականություն  հանդիսացող             Շահումյան փողոց թիվ 6  շենքի  հարակից
      տարածքում  0,02311 հա  մակերեսով հասարակական  կառուցապատման  հողամասում  ինքնակամ  կառուցված  135,1
     քմ  մակերեսով  հասարակական շինության
(որից 33,9 քմ ավարտված, 101,2 քմ կիսակառույց) նկատմամբ  ճանաչել 
     Արարատի  քաղաքային  համայնքի  սեփականության  իրավունքը: 
2.  Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  հասարակական շինությունը  ճանաչել  օրինական`  համաձայն  սույն 
     որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով  զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար       առանձնացված  հողամասի  հատակագծերի:

3.   Օրինական ճանաչված  անշարժ  գույքին`  135,1 քմ  մակերեսով  հասարակական շինությանը (որից 33,9 քմ
     ավարտված, 101,2 քմ կիսակառույց
) և  դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված 
      0,02311  հա  մակերեսով  հողամասին  տրամադրել  հասցե  ք.Արարատ,  Շահումյան փողոց  6/7  շինություն:        
4.  135,1 քմ մակերեսով հասարակական շինությունը
(որից 33,9 քմ ավարտված, 101,2 քմ կիսակառույց) և  դրանով 
    զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,02311 հա  մակերեսով  հողատարածքը 
գնման      նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին`      
    Շուշան Մովսիսյանին:       

5.  ՀՀ Կառավարության  18.05.2006թ. թիվ  912–Ն  որոշման  4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

          ա/  շինության  օտարման  գին  սահմանել   135,1 քմ  x  11700 դրամ = 1 580 670 դրամ         
           բ/         հողի     օտարման  գին  սահմանել   231,1 քմ  x  1 242 դրամ =  287 027 դրամ 

                                                                                                          ընդամենը`    1 867 697  դրամ

6.  ՀՀ Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված      
   վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ       գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված  վճարները`  ընդամենը                  26 000
    դրամ:                                                                                                                                                       

7. Շուշան Մովսիսյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման  նախապատվության  առաջարկը      
    չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված      կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5        աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր  առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու        վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ   912-Ն 
որոշման 37-րդ կետով սահմանված  կարգով:                                                                                                                                                                     

 8. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner