Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 210
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2018 թվականի N 210

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի»  188-

րդ հոդվածի պահանջներովինչպես նաև Հայաստանի Հանրապետության Կառավարությ

ան  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային հողամասերում  գտնվող  ինքնակամ 

կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի 

պետական գրանցման կարգը հաստատելու մասին>>  թիվ    731Ն և Հայաստանի Հանրապ

ետության Կառավարության 18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման 

կարգը  հաստատելու մասին>> 912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ 

Արարատ    քաղաքային համայնքի  սեփականություն  հանդիսացող  Աբովյանփողոց  թիվ

10 շենքիհարակիցմասումգտնվող, 0,00512 հա  մակերեսով բնակելի  կառուցապատման   

հողամասում ինքնակամ կառուցված 51,20քմ ընդհանուր մակերեսով հասարակական շին

ությունը ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր 

ծրագրերի  գոտում,  կառույցըպահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և 

օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու 

առողջությանը, այն  կառուցված  չէ  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային 

օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև 

ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ անվտանգության գոտիներում, 

կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների էական խախտումներով  և  չի 

առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.  

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  Աբովյան փողոցի թիվ 10  շենքի   

հարակից տարածքում  0,00512 հա  մակերեսով բնակելի  կառուցապատման հողամասում 

ինքնակամ  կառուցված  51,20 քմ  մակերեսով  առևտրի  սրահի  նկատմամբ  ճանաչել 

Արարատ  համայնքի  սեփականության  իրավունքը;                                                             

2. Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  առևտրի  սրահը  ճանաչել  օրինական` 

համաձայն  սույն  որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով 

զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  հողամասի 

հատակագծերի:                                                              

3. Հայաստանի Հանրապետության  կառավարության 18.05.2006թթիվ 912 Ն որոշման րդ 

կետի համաձայն,ելնելով անհրաժեշտությունից,կառույցով զբաղեցված ու պահպանմա

ն և սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը հա

մարել փոխված՝ բնակելի կառուցապատման հողամասից հասարակականի:                                                                     

4.Օրինական  ճանաչված  անշարժ  գույքին  51,20  քմ  մակերեսով  առևտրի  սրահինև 

դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00512 

հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ ք.Արարատ, Աբովյան փողոց 10/5շինությ

ուն:                                                                                                                 

5. 51,20 քմմակերեսով  առևտրիսրահը  և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և 

սպասարկման  համար  առանձնացված  0,00512 հա  մակերեսով  հողատարածքը  գնման 

նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն 

իրականացնող  անձին`  Սոնա  Կարապետյանին:        

6. ՀայաստանիՀանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման 

4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

 

          ա/  շինության  օտարման  գին  սահմանել   51,20 քմ  x  11 700 դրամ = 599 040 դրամ

           բ/         հողի     օտարման  գին  սահմանել   51,20 քմ  x  1242    դրամ =    63 591դրամ 

                                        ընդամենը   662 631 դրամ

7. Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման 

35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում 

են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի 

անվամբ  գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված 

վճարները`  ընդամենը 26 000 դրամ:                                                                                                 

                                                                     

8. Սոնա Կարապետյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման 

նախապատվության  առաջարկը  չընդունելու  կամ  գնման  նախապատվության 

առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա 

համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու 

դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր 

առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության 

իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Նորոշման 

37-րդ  կետով  սահմանված  կարգով:                                                                                                 

9. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով 

սահմանված  կարգով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner