Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 471
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2018 թվականի N 471

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 53 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԾԱՎԱԼԻՑ ԴՈՒՐՍ` ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԻՆ ԿԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության   Կառավարության  18.05.2006թ.  <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  և  տնօրինման  կարգը  հաստատելու  մասին>>  թիվ  912-Ն  որոշմամբ,  Հայաստանի  Հանրապետության    <<Քաղաքացիական  օրենսգրքի>>  188  հոդվածով և Հայաստանի  Հանրապետության  Կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ,   համաձայն      ք.  Արարատ   Շահումյան փողոց 53 շենք  14  բնակարանի  համասեփականատեր  Գնել Աբրահամյանի  դիմումի,  ինչպես  նաև  հիմք  ընդունելով ինքնակամ  կառուցված  շինության  տեխնիկական  վիճակի  մասին  դրական  եզրակացությունը  և  հաշվի  առնելով,  որ  կառույցի  պահպանումը չի  խախտում    այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը, վտանգ  չի   սպառնում    քաղաքացիների  կյանքին   ու  առողջությանը,   կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  ու  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`


1. Ք. Արարատ,  Շահումյան  փողոց 53 շենք բնակարան 14   հասցեում  գտնվող  բնակարանին    կից, 
    շենքի  ծավալից  դուրս  ինքնակամ   իրականացված   16,8քմ  ներքին    մակերեսով   շինությունը   
    ճանաչել  օրինական`    Հայաստանի  Հանրապետության      Կառավարության    18.05.2006թ.    թիվ    
     912-Ն   որոշման  32-րդ   կետի  ա/  ենթակետով  սահմանված  արժեքների  վճարումով     16,8քմ x 390
    դրամ  = 6 552 դրամ: 

2. Օրինական ճանաչված շինության զբաղեցրած հողատարածքը անհատույց փոխանցել շենքի բնակելի 

    և /կամ/ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ բաժնային սեփականության իրավունքով:   

    3. Սույն  որոշման  3-րդ  կետով  սահմանված  վճարները  60-օրյա  ժամկետում  չվճարելու  դեպքում 
    որոշման  3-րդ  կետը  համարել  ուժը  կորցրած:                                                                                         

4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված 
    կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner