Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 114
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 փետրվարի 2019 թվականի N 114

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք  ընդունելով  ք. Արարատ,  Խանջյան  փողոց  52 շենք  բնակարան  2 հասցեում գտնվող  բնակարանի  սեփականատեր  Շողիկ   Ռիբկինայի  դիմում - հայտը՝  բնակարանի  գործառնական  նշանակությունը  հասարակական  գործառնական  նշանակության  փոխելու,   որպես  գրասենյակ  օգտագործելու  նպատակով,   ղեկավարվելով   Հայաստանի  Հանրապետության Կառավարության  02.02.2002թ.   <<Հայաստանի  Հանրապետությունում,  շենքերի, շինությունների  կամ  դրանց  մի  հատվածի  գործառնական  նշանակությունը  փոխելու  կարգը  հաստատելու  մասին>> թիվ  88 և ՀՀ կառավարության 18.05.2006թ. «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ,  ինչպես  նաև    հաշվի  առնելով,  որ  քաղաքացին  իր  դիմում- հայտով  միաժամանակ  պարտավորվում  է  պահպանել  բազմաբնակարան  շենքում համակեցության  կանոնների  պահանջները,  իսկ  օգտագործման  իրավունքը  երրորդ  կողմին  հանձնելու  դեպքում  ապահովել  վերջինիս  կողմից  համակեցության  կանոնների  կատարումը, տվյալ  մուտքի  բնակարանների  սեփականատերերի  կեսից  ավելիի  կողմից  համայնքի  ղեկավարին  ներկայացված  համատեղ  դիմումի  հիման  վրա   գործառնական  նշանակության  փոփոխման  մասին որոշումն  ուժը  կորցրած  ճանաչելու  դեպքում  տվյալ  իրավական  ակտն  ուժի  մեջ  մտնելուց  հետո  մեկ  ամսվա  ընթացքում  ապահովել  համապատասխան  պետական  գրանցման  համար  դիմում  ներկայացնելը  և  դադարեցնել  որպես  գրասենյակ  տարածքի  օգտագործումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Արարատ  քաղաքի  Խանջյան փողոց 52 հասցեում    գտնվող  բազմաբնակարան   շենքի  թիվ 2  բնակարանի գործառնական  նշանակությունը  փոփոխել  հասարակական  գործառնական  նշանակության,  որպես  գրասենյակ  օգտագործելու  նպատակով:

2.       Քաղաքացի  Շողիկ Ռիբկինայի  կողմից  դիմում - հայտով  ստանձնած  պարտավորությունները  չկատարելու   կամ  բազմաբնակարան  շենքի  տվյալ  մուտքի  բնակարանների  սեփականատերերի  կեսից  ավելիի  կողմից  համայնքի  ղեկավարին  համապատասխան  համատեղ  դիմում  ներկայացնելու  դեպքում  սույն  որոշումը  ճանաչել  ուժը  կորցրած:

3.      Ինքնակամ 3 դռան ձևափոխումները համարել օրինական՝ ՀՀ կառավարության 18.05.2006.  թիվ  912-Ն որոշման 32-րդ կետի բ/  ենթակետով  սահմանված արժեքների վճարման պայմանով՝  3 х 1300=3900 դրամ:

4. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner