Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 240
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 ապրիլի 2019 թվականի N 240

ԵՐԵԽԱՅԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՏԱՏԻԿԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անչափահաս Հասմիկ Հարությունյանը /ծնված 28.10.2007թ./ բնակվում էր հոր Հրայր Հարությունյանի հետ ք.Արարատ Ա/Զ 1 բն. 25 հասցեում:                   

Մոտ մեկ ու կես ամիս առաջ, տատիկը առանց հորը զգուշացնելու  տարել է երեխային դպրոցից: Հայրը դիմել է ոստիկանություն: Երեխան իր տատիկի հետ գտնվել է ոստիկանության բաժանմունքում և չի ցանկացել վերադառնալ տուն: Այնտեղից երեխան տեղափոխվել է ՀՕՖ-ի «Երեխաների աջակցման կենտրոն»: Այդ ամբողջ ընթացքում ինչ երեխան գտնվել է կենտրոնում նրա հետ հոգեբան է աշխատել և փորձել համոզել երեխային, որպեսզի վերադառնա տուն և ապրի իր հոր հետ, սակայն երեխան անդրդվելի է և չի ուզում վերադառնալ տուն: Նա ցանկանում է ապրել իր տատիկի մոտ:                                             

Ստեղծված իրավիճակից  ելնելով, ղեկավարվելով «Ընտանեկան օրենսգրքի»   42-րդ և 44-րդ հոդվածներով և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի առաջարկությունը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Անչափահաս Հասմիկ Հրայրի Հարությունյանի խնամքն ու դաստիարակությունը ժամանակավոր հանձնել տատիկին՝ Նունե Կրիվովային: 

2.      Պարտավորեցնել քաղաքացի Նունե Կրիվովային չխոչընդոտել Հասմիկ  Հարությունյանի և իր հոր՝ Հրայր Հարությունյանի տեսակցությանը:   

3.     Սահմանել տեսակցության   կարգ շաբաթական 3 /երեք/ օր՝ երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին՝ ժամը՝ 15:00-18:00:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner