Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 455
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2018 թվականի N 455

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ

       Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության «Քաղաքացիական  օրենսգրքի»  188-րդ   հոդվածի   պահանջներով, ինչպես  նաև  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  <<Պետական  կամ  համայնքային  հողամասերում  գտնվող  ինքնակամ  կառույցների  նկատմամբ  պետության  կամ  համայնքների  սեփականության  իրավունքի  պետական  գրանցման  կարգը  հաստատելու  մասին>> թիվ 731–Ն  և  Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. <<Ինքնակամ  կառույցների  օրինականացման  կարգը  հաստատելու  մասին>> 912-Ն  որոշումների  դրույթներով  և  հաշվի  առնելով,  որ  Արարատ    քաղաքային  համայնքի  սեփականություն հանդիսացող ՈԿՖ  բանավան  թիվ  22 շենքի հարակից մասում գտնվող, 0,00240 հա  մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման    հողամասում  ինքնակամ կառուցված 24,00 քմ ընդհանուր  մակերեսով հասարակական շինությունը ընդգրկված  չէ  համայնքային  նշանակության  քաղաքաշինական  համալիր  ծրագրերի  գոտում,  կառույցըպահպանելը  չի  խախտում  այլ  անձանց  իրավունքները  և  օրենքով  պահպանվող  շահերը,  վտանգ  չի  սպառնում  քաղաքացիների  կյանքին  ու  առողջությանը, այն  կառուցված  չէ  Հայաստանի  Հանրապետության  <<Հողային  օրենսգրիքի>> 60-րդ  հոդվածով  սահմանված  հողամասերի  վրա,  ինչպես  նաև  ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման  կամ  անվտանգության  գոտիներում,  կառուցված  չէ  քաղաքաշինական  նորմերի  և  կանոնների  էական  խախտումներով  և  չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Արարատ  համայնքի  սեփականություն  հանդիսացող  ՈԿՖ բանավանի  թիվ  22  շենքի  հարակից  տարածքում  0,00240 հա  մակերեսով բնակավայրերի խառը  կառուցապատման  հողամասում  ինքնակամ  կառուցված  24,00 քմ  մակերեսով  վարսավիրանոցի  նկատմամբ  ճանաչել  Արարատ  համայնքի  սեփականության  իրավունքը:                                                                                                               

2. Վերը  նշված  ինքնակամ  կառուցված  վարսավիրանոցը  ճանաչել  օրինական`  համաձայն  սույն  որոշմանը  կից,  օրինական  ճանաչված  կառույցի  և  դրանով  զբաղեցված  ու  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  հողամասի  հատակագծերի:                     

3.Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 3-րդ  կետի համաձայն, ելնելով անհրաժեշտությունից, կառույցով զբաղեցված ու պահպանման  և  սպասարկման համար առանձնացված հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված՝ բնակավայրերի  խառը  կառուցապատման հողամասից հասարակականի:                                                    

4.Օրինական  ճանաչված  անշարժ  գույքին  24,00  քմ  մակերեսով  վարսավիրանոցին  և  դրանով  զբաղեցված, պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00240  հա  մակերեսով  հողամասին  տրամադրել  հասցե՝  ք.Արարատ,  ՈԿՖբանավան 22/2 շինություն:     

5. 24,00 քմմակերեսով  վարսավիրանոցը  և  դրանով  զբաղեցված,  պահպանման  և  սպասարկման  համար  առանձնացված  0,00240 հա  մակերեսով  հողատարածքը  գնման  նախապատվության  իրավունքով,  ուղղակի  վաճառքի  կարգով  առաջարկել  կառույցն  իրականացնող  անձին`  ԱրթուրՄկրտչյանին:         

6. Հայաստանի Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ. թիվ  912 –Ն  որոշման  4-րդ  և  35-րդ  կետերով  սահմանված  կարգի  և  արժեքների  համաձայն`

          ա/  շինության  օտարման  գին  սահմանել   24,00 քմ  x  11 700 դրամ = 280 800 դրամ
          
բ/         հողի     օտարման  գին  սահմանել   24,00 քմ  x  1242    դրամ =   29 808 դրամ 

                                                                        ընդամենը   310 608 դրամ

7. Հայաստանի  Հանրապետության  Կառավարության  18.05.2006թ.  թիվ 912-Ն  որոշման  35.1 կետի  համաձայն  սահմանված  չափերով  ձևավորված  վաճառքի  գնին  հավելվում  են  տվյալ  միավորի  նկատմամբ  մինչև  օտարումը  պետության  կամ  համայնքի  անվամբ  գույքային  իրավունքների  պետական  գրանցման  համար  իրականացված  վճարները`  ընդամենը 26 000 դրամ:                                                                                                                                                                       

8. Արթուր Մկրտչյանի  կողմից  15  աշխատանքային  օրվա  ընթացքում  գնման  նախապատվության  առաջարկը  չընդունելու  կամ  գնման  նախապատվության  առաջարկն  ընդունելուց  հետո  30-օրյա  ժամկետում  օրինականացված  կառույցի  և  դրա  համար  սահմանված  կարգով  առանձնացված  հողամասի  վաճառքի  գները  չվճարելու  դեպքում  5 աշխատանքային  օրվա  ընթացքում  կրկին  ներկայացնել  գրավոր  առաջարկություն  անշարժ  գույքը  վարձակալելու  վերաբերյալ: Վարձակալության  իրավունքից  ևս  հրաժարվելու  դեպքում  այն  տնօրինել  18.05.2006թ. թիվ  912-Նորոշման  37-րդ  կետով  սահմանված  կարգով:

9. Սույն  որոշումից  ծագող  իրավունքները  ենթակա  են  պետական  գրանցման  օրենքով  սահմանված  կարգով:      

  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner