Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 359
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հուլիսի 2019 թվականի N 359

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Քաղաքացի Հայարփի  Հովհաննեսի  Գեագուլյանը /սոց.քարտ 6012800045/, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019թ. հունիսի  28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետի հիմքով Արարատի համայնքապետարանում  հարուցվել է  վարչական վարույթ՝  գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով:                                              
      «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և  իրականացված վարչական  վարույթի ընթացքում գործի  փաստական հանգամանքների բազմակողմանի,  լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.                                                      
       01.01.2019թ. դրությամբ
ՀայարփիԳեագուլյանը  ք.Արարատ Աբովյան 11, բն.20  հասցեում իրեն  սեփականության իրավունքով պատկանող շինության համար  համայնքային  բյուջեի նկատմամբ գույքահարկի մասով  ունի  47 817 /քառասունյոթհազարութհարյուրտասնյոթ/  ՀՀ դրամ ապառք,  որից      հարկ՝     32 792 /երեսուներկուհազար յոթհարյուր իննսուներկու/ ՀՀ  դրամ,  հաշվարկված տույժ՝  15 025 /տասնհինգհազար քսանհինգ/ ՀՀ դրամ, որը հաշվարկվել է  օրենսդրությամբ սահմանված կարգով:                                                                                                                
      Հարկային  պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված  ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից    ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:                                                                                                  
       Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի, «Գույքահարկի   մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ, 3-րդ,
«Վարչարարության հիմունքների և  վարչական վարույթի մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝     

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ `

1.Քաղաքացի  Հայարփի  Հովհաննեսի  Գեագուլյանից  հօգուտ  Արարատ   քաղաքային  համայնքի  բյուջե  գանձել  47 817                                                             /քառասունյոթ  հազար  ութ  հարյուր  տասնյոթ/ ՀՀ  դրամ  վճարման  ենթակա  գույքահարկի  գումար, որից  15 025 /տասնհինգ հազար քսանհինգ/   ՀՀ  դրամ  որպես  պարտավորությունը  չկատարելու  արդյունքում   հաշվարկված  տույժ:    
2.
Սույն որոշումը կարող է  վարչական  կարգով  բողոքարկվել  Արարատ   քաղաքային  համայնքիղեկավարին, դրա  ուժի մեջ մտնելու  օրվանից 2  /երկու  ամսվա  ընթացքում  կամ  դատական  կարգով  Հայաստանի   Հանրապետության  վարչական  դատարան՝  երկամսյա ժամկետում:                                                     
3.
Սույն որոշման  պահանջները  չկատարելու  դեպքում, «Վարչարարության հիմունքներիև  վարչական  վարույթի  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի  88-րդ  հոդվածով  սահմանված  կարգով այն  ենթակա  է   հարկադիր  կատարման՝  Հայաստանի  Հանրապետության  ԱՆԴԱՀԿ ծառայության  միջոցով՝  անբողոքարկելի  դառնալուց  հետո   եռամսյա  ժամկետում:    
4.
Սույն որոշման  կատարման ընթացքի նկատմամբ  հսկողությունն   իրականացնում  է  Արարատ  քաղաքային  համայնքի  ղեկավարը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner