Հիմք ընդունելով ք. Արարատ, Խանջյան փողոց 45 շենք բնակարան 2 հասցեում գտնվող բնակարանի սեփականատեր Ալիկ Չոլախսավովի դիմում - հայտը՝ բնակարանի գործառնական նշանակությունը հասարակական գործառնական նշանակության փոխելու, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 02.02.2002թ. <<Հայաստանի Հանրապետությունում, շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոխելու կարգը հաստատելու մասին>> թիվ 88և 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշումներով,ինչպես նաև հաշվի առնելով, որ քաղաքացին իր դիմում- հայտով միաժամանակ պարտավորվում է պահպանել բազմաբնակարան շենքում համակեցության կանոնների պահանջները, իսկ օգտագործման իրավունքը երրորդ կողմին հանձնելու դեպքում ապահովել վերջինիս կողմից համակեցության կանոնների կատարումը, տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված համատեղ դիմումի հիման վրա գործառնական նշանակության փոփոխման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքում տվյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ապահովել համապատասխան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը և դադարեցնել որպես գրասենյակ տարածքի օգտագործումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Արարատ քաղաքի Խանջյան 45 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի թիվ 2 բնակարանի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական գործառնական նշանակության, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2. Քաղաքացի Ալիկ Չոլախսավովի կողմից դիմում - հայտով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ բազմաբնակարան շենքի տվյալ մուտքի բնակարանների սեփականատերերի կեսից ավելիի կողմից համայնքի ղեկավարին համապատասխան համատեղ դիմում ներկայացնելու դեպքում սույն որոշումը ճանաչել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման օրենքով սահմանված կարգով: