Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 6-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արարատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արարատ, 060-88-55-55, ararat.municipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2018 թվականի N 6-Ն

ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ. ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍԻ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի  առնելով  այն  հանգամանքը, որ բնապահպանական  ծրագրով  նախատեսված  ոռոգման  ցանցի  աշխատանքները  իրականացնելու  նպատակով  պետք  է   պատվիրվի  նախագծանախահաշվային  փաստաթղթերի  կազմում  և  փորձաշրջանի  անցկացում, որն  ըստ   ծրագրի  նախատեսված  չի  եղել,  ուստի  համայնքի  միջոցների  հաշվից  բնապահպանական  ծրագրով  նախատեսված  վերոհիշյալ  աշխատանքների  համար   տալ  լրացուցիչ  ֆինանսավորում  նախագծի  կազմման  համար, ուստի ղեկավարվելով  «Տեղական  ինքնակառավարման  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի  18-րդ   հոդվածի  5-րդ,  38-րդ  հոդվածի  1-ին  կետի  1-ին  ենթակետի   պահանջներով,  ինչպես  նաև  համայնքի  ավագանու  կանոնակարգով 

ԱՐԱՐԱՏ  ՔԱՂԱՔԱՅԻՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ

ՈՐՈՇՈՒՄ  Է`

 

   Հաստատել  համայնքի  2018թ. բյուջեի  ֆոնդային  մասի  հոդվածների  հետևյալ      փոփոխությունները.

1)      Պակասեցնել .                                                                                                                                                    

0451.51 «Ճանապարհային  տրանսպորտ» ծրագրի   5134  «Նախագծանախահաշվային փաստաթղթերի  կազմում» հոդվածը  180,0 հազ. դրամ, սահմանելով  վերջինիս   ծախսային  պլանը  720,0 հազ. դրամ, իսկ  ծրագրի  ծախսային  պլանը՝ 9840,654.3 հազ. դրամ:

2)      Ավելացնել .  

       0424.51   «Ոռոգման ցանցի  կառուցում» ծրագրի   5134   «Նախագծանախահաշվային փաստաթղթերի  կազմում» հոդվածը    180,0   հազ. դրամ, սահմանելով  ծրագրի ծախսային  պլանը  6390.3 հազ. դրամ: 

Համայնքի ղեկավարին՝  կազմել  նոր   նախահաշիվներ  և  ժամանակացույցեր:     


Կողմ -8

ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՌՈՄԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐԱՄ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱԶԱՏ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԵՅ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԶԻՆԱ

ՄԵՀՐԱԲՅԱՆ ՄԱՅԻՍ

ՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՅԻՍ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱՅԿ ՀԱՅԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner