Հիմք ընդունելով զբաղվածության աջակցության Արարատի մարզային հանձնաժողովի 05.06.2019թ. –ի թիվ 4 որոշումը, համաձայն որի միակողմանի լուծվել է 29.05.2019թ.-ի քաղաքային համայնքի և զբաղվածության տարածքային մարզային կենտրոնի միջև կնքված «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի իրականացման վերաբերյալ թիվ 76 պայմանագիրը և նկատի ունենալով
ա/ համայնքում մինչև տարեվերջ միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
բ/ բազմաբնակարան շենքերի ջրհորդանների ընթացիկ նորոգման աշխատանքների համար ֆինանսավորման անհրաժեշտությունը,
գ/ պահուստային ֆոնդի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
դ/ Արարատի թիվ 2 մանկապարտեզի ցանկապատի վերակառուցման համար ֆինանսավորման անհրաժեշտությունը,
ե/ համայնքապետարանի ծառայողական մեքենայի ընթացիկ վերանորոգման, վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
զ/ համայնքապետարանի շենքի միջանցքում նստարաններ տեղադրելու, համակարգչային էկրաններ և այլ սարքավորումներ ձեռք բերելու համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
է/ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն տրամադրելու համար լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը, ՝
ը/ 2019թ.-ի օգոստոս ամսին համահայկական խաղերին Արարատ քաղաքի պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով ¥սպորտային համազգեստի, տրանսպորտային միջոցի և սննդի ձեռքբերման¤ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
թ/ Արարատ քաղաքի գլխավոր և երկրորդական համարվող փողոցներում գծանշման աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ ֆինանսավորումը,
ժ/ «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի էլեկտրաէներգիայի վճարի համար լրացուցիչ 700,0 հազ. դրամի լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը,
ուստի ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջներով, ինչպես նաև համայնքի ավագանու կանոնակարգով
ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈւՄԷ` Հաստատել Արարատ քաղաքային համայնքի 2019թ.-ի բյուջեի եկամտային և ծախսային մասերի հոդվածների հետևյալ փոփոխությունները
1. Պակասեցնել համայնքի 2019թ. բյուջեի եկամուտները 1500,0 հազ.դրամ՝ սահմանելով համայնքի բյուջեի ընդհանուր եկամուտները 627160,872.1 հազ. դրամ: Նույն թվում՝ պակասեցնել համայնքի բյուջեի եկամուտները «Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված» մասով 1500,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս եկամուտների պլանը 220,0 հազ. դրամ:
2. Պակասեցնել 0661.51 «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 4111 «Աշխատավարձ» հոդվածը 1500,0 հազ.դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 102778,0 հազ.դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը սահմանել 135812,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի 2019թ.-ի բյուջեի ընդհանուր ծախսային պլանը 627,160,872.1 հազ. դրամ:
3. Ավելացնել համայնքի 2019թ.-ի բյուջեի ընդհանուր եկամուտները 7000,0 հազ.դրամ՝ սահմանելով վերջինս ընդհանոուր եկամուտների պլանը 634160,872.1 հազ. դրամ:
Նույն թվում ավելացնել.
ա/ գույքահարկ ֆիզակական անձանցից եկամուտները 1900,0 հազ. դրամով՝ սահմանելով վերջինիս եկամուտների պլանը 39900,0 հազ. դրամ,
բ/ գույքահարկ իրավաբանական անձանցից եկամուտները 5100,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս եկամուտների պլանը 18100,0 հազ. դրամ:
4. Ավելացնել 1071.54 «Սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցություն» ծրագրի 4729 «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածը 500,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 2000,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 3000,0 հազ. դրամ:
5. Ավելացնել 0851.55 «Հանգիստ, մշակույթ և կրոն» ծրագրի 4239 «Ընդհանուր բնույթի ծառայություններ» հոդվածը 1500,0 հազ. դրամ՝ սահմանելով վերջինիս ծախսային պլանը 3500,0 հազ. դրամ, իսկ ծրագրի ծախսային պլանը սահմանել 3900,0 հազ. դրամ:
6. Ավելացնել 0661.51 « Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ» ծրագրի 4251 «Շենքերի և շինությունների ընթացիկ նորոգում» հոդվածը 300,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 5900,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 136,112.0 հազ. դրամ:
7. Ավելացնել 0911.51 «Նախադպրոցական կրթություն» ծրագրի 4639 «Ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածը 1700,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 167,640.200 հազ. դրամ: Նույն թվում.
ա/ ավելացնել «Արարատ քաղաքի Մովսես Գորգիսյանի անվան թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դրամաշնորհի գումարը 1000,0 դրամ: Սահմանել նրա պայմանագրային դրամաշնորհի գումարը 48708,0 հազ. դրամ,
բ/ ավելացնել «Արարատ քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի դրամաշնորհի գումարը 700,0հազ. դրամ: Սահմանել նրա պայմանագրային դրամաշնորհի գումարը 38960,2 հազ. դրամ,
8. Ավելացնել 0811.51 «Սպորտային միջոցառումներ» ծրագրի.
ա/ 4239 «Ընդհանուր բնույթի ծառայություններ» հոդվածը 1150,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 1250,0 հազ. դրամ,
բ/ 4261 «Գրասենյակային նյութեր և ծառայություններ» հոդվածը 350,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 350,0 հազ. դրամ: Սահմանել ծրագրի ծախսային պլանը 1930,0 հազ. դրամ:
9. Ավելացնել 1112.51 «Համայնքի պահուստային ֆոնդեր» ծրագրի. 4891 «Պահուստային ֆոնդեր» հոդվածը 1000,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդը 4607,2 հազ. դրամ:
10. Ավելացնել 0111.51 «Կառավարման ապարատի պահպանում» ծրագրի 4252 «Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում» հոդվածը 500,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 1800,0 հազ. դրամ; Սահմանել ծրագրի ծախսային պլանը 84232,0 հազ. դրամ: Սահմանել համայնքի բյուջեի ծախսային պլանը 634160,872.1 հազ. դրամ:
11. Պակասեցնել 0451.51 «Ճանապարհային տրանսպորտ» ծրագրի 5113 « Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 2400 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 40664,972.2 հազ. դրամ, սահմանելով ծրագրի ծախսային պլանը 42164,972.1 հազ. դրամ:
12. Ավելացնել 0451.59 «Փողոցների պահպանում և շահագործում» ծրագրի
ա/ 5113 « Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածը 1500,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը 1500,0 հազ. դրամ,
բ/ 5134 «Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում» հոդվածը 100,0 հազ. դրամ, սահմանելով վրջինիս ծախսային պլանը 100,0 հազ. դրամ: Ծրագրի ծախսային պլանը սահմանել 2500,0 հազ. դրամ:
13. Ավելացնել 0111.51 «Կառավարման ապարատի պահպանման» ծրագրի 5122 «Վարչական սարքավորումներ » հոդվածը 800,0 հազ. դրամ, սահմանելով վերջինիս ծախսային պլանը
2000,0 հազ. դրամ, սահմանել ծրագրի ծախսային պլանը 85032,0 հազ. դրամ:
14. Համայնքի ղեկավարին՝ կազմել նոր նախահաշիվներ և ժամանակացույցեր |