Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Արարատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 51
  Փաստաթուղթը հեռացված է հեղինակի կողմից:

ՆԱԽԱԳԻԾ 51


Զեկ. ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ

ՎԱՀՐԱՄ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱՐԱՏ, ՍՈՒՐԵՆԱՎԱՆ, ԱՐՄԱՇ ԵՎ ԵՐԱՍԽ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի  Հանրապետության «Հողային  օրենսգրքի» 50-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և 211-րդ հոդվածներով  և  հաշվի  առնելով  քաղաքացի  Վահրամ Վարազդատի Հայրապետյանի դիմումը և  դեռևս 2007 թ-ին  կառուցված  գազամատակարարման խողովակաշարի անցկացման  սպասարկման, շահագործման և վերանորոգման համարսերվիտուտի իրավունքով հողամաս  տրամադրելո  ւանհրաժեշտությունը.

 

 

ԱՐԱՐԱՏ  ՀԱՄԱՅՆՔԻ   ԱՎԱԳԱՆԻՆ

 ՈՐՈՇՈՒՄ   Է՝

 1. Քաղաքացի  Վահրամ  Վարազդատի  Հայրապետյանին  տրամադրել  սահմանափակ   օգտագործման  իրավունք  /սերվիտուտ/ Արարատ  համայնքի  թվով 4 բնակավայրերում   գտնվող՝ /գ.Արարատում՝ 0,15736 հա, գ.Սուրենավանում՝ 0,56387 հա, գ. Արմաշում՝ 0,61472 հա  և   գ.Երասխում՝ 0,0373/ ընդամենը՝ 1,37325 հա  մակերեսով հողամասերի նկատմամբ, գազամատակարարման  խողովակաշարի  համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի  կողմից  կազմած  հատակագծի:

 

2. Համայնքի   ղեկավարին՝  քաղաքացու  հետ  կնքել  սահմանափակ  օգտագործման   իրավունքի /սերվիտուտ/ պայմանագիր 10 տարի  ժամկետով, երկարացնել ու  հնարավորությամբ, տարեկան   վարձավճար  սահմանելով     600000 /վեց հարյուր հազար/ ՀՀ դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ


Նախագիծ կազմող ՀՐԱՉ ԴԱՎԹՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք․ Արարատ, Շահումյան 34
060-88-55-55
ararat.municipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53031354@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner