Քաղաքացի Գառնիկ Պայտարյանը ք. Արարատ, Աղբյուր Սերոբի փողոց 8/4 շինություն հասցեում / ծածկագիր 03-002-0020-0045/ ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող 0,0029 հա մակերեսով հողատարածք և վրան կառուցված առևտրի սրահ: Նշված շինությանը կից դիմային ճակատին զուգահեռ առկա է ազատ տարածք, որը չի օգտագործվում այլ անձանց կողմից: Քաղաքացի Գառնիկ Պայտարյանը դիմել է համայնքապետարան՝ նշված տարածքը սեփականության իրավունքով, առևտրի սրահի ընդլայնման նպատակով, հողատարածքի կադաստրային արժեքով իրեն օտարելու խնդրանքով: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 08.05.2003թ. թիվ 714-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին » ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով, և նկատի ունենալով, որ Աղբյուր Սերոբի փողոց 8/4 շինություն հասցեում գտնվող, 03-002-0020-0045 ծածկագիրը կրող, քաղաքացի Գառնիկ Պայտարյանին սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահին հարակից ազատ տարածքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ինչպես նաև հնարավոր չէ հողամասը որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով. ԱՐԱՐԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Բավարարել Գառնիկ Ստեփանի Պայտարյանի խնդրանքը և Աղբյուր Սերոբի փողոց 8/4 շինություն հասցեում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող առևտրի սրահին և զբաղեցրած 0,0029 հա մակերեսով հողատարածքին հարակից 0,00117հա մակերեսով ազատ հողատարածքը՝ ընդլայնման նպատակով, սեփականության իրավունքով, հողի կադաստրային արժեքի 100% չափ վճարով, ուղղակի վաճառքի կարգով օտարել նրան՝ Գառնիկ Ստեփանի Պայտարյանին:
2. Պարտավորեցնել քաղաքացուն՝ տարածքում շինարարական աշխատանքները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և քաղաքաշինական գործող նորմերով: |