29.03.24
Համայնքում ամենօրյա ռեժիմով շարունակվում են սանմաքրման աշխատանքները
|
Արարատ համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից հերթական մեծ ծավալի սանմաքրման աշխատանքներն են իրականացվել Արարատ քաղաքի Բաղրամյան, Ղուկասյան, Շահումյան փողոցներում և Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում և հարակից տարածքներում: Մաքրման աշխատանքներ են իրականացվել նաև ճամփեզրյա առուներում և բակամերձ որոշ տարածքներում։ Հարգելի բնակիչներ, այս մարդկանց կողմից կատարված աշխատանքները ավելի տեսանելի կարող են դառնալ միայն այն դեպքում, երբ բոլորիս մոտ մշակույթ դարձնենք աղբը չթափել ոչ դրա համար նախատեսված վայրերում, աղբամանների կողքին, հասարակական վայրերում և այլն։ Հարգենք նրանց աշխատանքը և մաքուր պահենք մեր համայնքը, մեր իսկ բակը և մեզ շրջապատող միջավայրը…
|
|
29.03.24
Ապամոնտաժվել է Արարատ համայնքի Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 42 հասցեում ինքնակամ կառուցված բենզալցակայանը
|
Արարատի համայնքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի և կոմունալ ծառայության բաժնի մասնակցությամբ և վերահսկողությամբ քանդվել է համայնքի Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 42 հասցեում կառուցված բենզալցակայանըև անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։Հրավիրվել է նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններին՝ նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում հասարակական կարգը պահպանելու և անվտանգային բոլոր միջոցառումները իրականացնելու համար։Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու ...
Մանրամասն |
|
28.03.24
Սուրենավանում շարունակվում են նոր փողոցների գազաֆիկացման աշխատանքները
|
Արարատ համայնքի Սուրենավան բնակավայրում շարունակվում են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Հիշեցնենք, որ Սուրենավան, Արմաշ և Երասխ բնակավայրերում երբեք գազաֆիկացում չի եղել, քանի որ բացակայում էր գլխավոր գազատարը։ Գլխավոր գազատարի կառուցումից հետո 2023-2024 թվականների սուբվենցիոն ծրագրով դեռևս շարունակվում են վերոնշյալ երեք բնակավայրերի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Այս պահին աշխատանքները ընթանում եմ Սուրենավան բնակավայրի Բաղրամյան փողոցում։ Այս ծրագիրը նույնպես բխում է Արարատ համայնքի միջոցառումների ռազմավարությունից, որը ներառված է եղել Արարատ համայնքի զարգացման հնգամյա ծրագրում։
|
|
27.03.24
Արարատ քաղաքի թիվ 3 և 4 մանկապարտեզներում այսօր տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Ծաղկազարդի և Սուրբ Զատկի տոներին
|
Այսօր Արարատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Հակոբյանը ներկա գտնվեց Արարատ քաղաքի թիվ 3 և 4 մանկապարտեզների կողմից պատրաստված Ծաղկազարդին և Սուրբ Զատկին նվիրված միջոցառումներին։Կազմակերպված միջոցառումների ընթացքում մանկապարտեզների սաները հանդես եկան ազգային-ավանդական երգ ու պարերով նաև ներկայացրեցին ազգային-ավանդական ձևով զարդարած զատկական սեղանները։Միջոցառումներին ներկա գտնվեցին և իրենց օրհնությունը բերեցին նաև Մասյացոտնի թեմի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը և Մասյացոտնի թեմի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը։Համայնքի նախադպրոցական հաստատություններում անցկացվող այսպիսի միջոցառումների նպատակն է՝ չհեռանալով ...
Մանրամասն |
|
27.03.24
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում նվաճել է ոսկե մեդալ
|
Բռնցքամարտի Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, Արարատ գյուղի բնակիչ Բարեղամ Հարությունյանը Լիտվայում անցկացված Եվրոպայի կրկնակի և ԽՍՀՄ բազմակի չեպիոն Ալգիրդաս Շոցիկասի անվան 28-րդ միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ։ Շնորհավորում ենք մեր մարզիկին և իր մարզիչներին՝ մաղթելով միայն հաղթանակներ և մեծ հաջողություններ։ Մեր մարզիկների յուրաքանչյուր արձանագրած հաջողություն և հաղթանակ՝ ուրախության և հպարտության պահեր է պարգևում բոլորիս։
|
|
26.03.24
Մեր համայնքային կյանքին նոր շունչ և գույներ է հաղորդվում
|
Սիրելի Արարատ համայնքի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Կինը և բնությունը» խորագիրը կրող ցուցահանդես-վաճառքը մեր համայնքում ավանդույթի վերածելով, այս տարի նույնպես, նույն ձևաչափով կունենա իր տրամաբանական շարունակությունը մեր համայնքում՝ ստեղծելով նոր հարթակներ ճանաչելու և գնահատելու շնորհալին և տաղանդավորը։Արարատի համայնքապետարանի այս նախաձեռնությունը հնարավորություն է ստեղծում ապրիլի 7-ին ,Արարատ քաղաքի զբոսայգում ևս մեկ անգամ միավորելու մեր համայնքի տաղանդավոր երեխաներին, երիտասարդներին և մեծահասակներին մեկ տեղում և նույն գաղափարի շուրջ։Ցուցահանդես-վաճառքին կարող են մասնակցել նրանք՝ ովքեր սիրում են ստեղծագործել (նկարներ, գոբելեններ, շյուղագործ ու հելունագործ աշխատանքներ, խեցեգործական ...
Մանրամասն |
|
26.03.24
🔸Իրազեկում
|
Հարգելի Արարատ համայնքի բնակիչներ,հորդորում ենք թունաքիմիկատներով թունավորումներից խուսափելու համար հետևել դրանց օգտագործման կանոններին՝👉ՀՈՒՇԱԹԵՐԹ«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ»✔️Ինչ է թունաքիմիկատը1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, սնկասպան և մկնասպան պատրաստուկներ:✔️Ինչպես պաշտպանվել թունաքիմիկատի վնասակար ազդեցությունից1. Թունաքիմիկատներ գնելիս հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |